Լուրը, թե իբր Լիլիթ Մակունցը 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ նվեր է ստացել, չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում

Լուրը, թե իբր Լիլիթ Մակունցը 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ նվեր է ստացել, չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում

ՀՀ կառավարությունը պարզաբանում է տարածել «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված լուրի առնչությամբ, ստորև ներկայացնում ենք այն.

«Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված լուրն առ այն, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն ստացել է նվեր (հանրագիտարան) 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Տեղեկացնում ենք նաև, որ հանրագիտարանը նվեր է վարչապետի աշխատակազմին, և այն պարզապես Լիլիթ Մակունցի միջոցով փոխանցվել է աշխատակազմին:

Վարչապետի գլխավոր խորհրդականի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հայտարարագրման ռեեստրում կիրականացվեն համապատասխան շտկումներ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում