Ավստրալիայի արևելքում ռազմածովային ուժերի ատոմային սուզանավերի բազա կկառուցվի

Ավստրալիան մայրցամաքի արևելյան ափին սեփական և դաշնակից միջուկային սուզանավերի համար նոր բազա կկառուցի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ ելույթ ունենալով Սիդնեյի Lowy Institute վերլուծական կենտրոնում։
Ավստրալիայի վարչապետի խոսքով՝ երկրի ազգային սուզանավային նավատորմի միակ գործող բազան Պերտում (մայրցամաքի արևմտյան ափը) «կշարունակի մնալ Քոլինս դասի սուզանավերի տունը, որոնք ներկայումս ծառայում են Ավստրալիայի ռազմածովային ուժերին, և նոր միջուկային սուզանավերի նավատորմի մի մասը, որը թույլ կտա պահպանել ռազմավարական առավելությունը Հնդկական օվկիանոսում։ «Իսկ արևելյան ափին սուզանավերի բազայի ստեղծումը կբարձրացնի Ավստրալիայի ռազմական և ռազմավարական ներուժը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և կանոնավոր կերպով կստանա ԱՄՆ-ի և Բրիտանական միջուկային սուզանավերը»,- ասել է նա։
Մորիսոնը նաև նշել է, որ խիտ բնակեցված արևելյան ափին նոր ռազմաբազայի կառուցումը «օբյեկտին կտրամադրի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, սպասարկում և վարչական աջակցություն, և բացի այդ, կստեղծի բոլոր պայմաններ աշխատողների, օժանդակ անձնակազմի և անձնակազմի կյանքի համար»։
Կարծիքներ