Բայդենը մարտի 11-ին կոչ կանի դադարեցնել նորմալ առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ

Բայդենը մարտի 11-ին կոչ կանի դադարեցնել նորմալ առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 11-ին կոչ կանի դադարեցնել նորմալ առեւտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

Խոսքը, մասնավորապես, ռուսական ներմուծման մաքսատուրքերի բարձրացման մասին է։

Երեքշաբթի օրը Բայդենը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է էներգակիրների ներմուծումը Ռուսաստանից և նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկ ոլորտում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում