Հասմիկ Ամիրզադյանը ոչ մի երեխա չի որդեգրել․ Նարեկ Կարապետյանն ու թիմակիցները ստում են
Medianews-ը գրում է.
Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ընտրակաշառք տալու ու ստանալու մեղադրանքով ձերբակալվել էր նաև ռուսաստանցի օլիգարխ Կալուգեցի Սամոյի կուսակցության ներկայացուցիչ Հասմիկ Ամիրզադյանը։ Ձերբակալությունից կարճ ժամանակ անց ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները և նրա եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը հերթական ողբը կապեցին, թե ձերբակալել են 5 որդեգրված անչափահասի մորը։
Հասմիկ Ամիրզադյանը որդեգրել է երեք հրաշալի բալիկների. չորս երեխայի մայր է,- գրել էր Նարեկ Կարապետյանը՝ հրապարակելով երեխաների լուսանկարները։
Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Հասմիկ Ամիրզադյանը իրականում ոչ մի երեխա չի որդեգրել։
Երեխաները, որոնց թիրախավորում ու թմբկահարում են Կալուգեցի Սամոյի թիմակիցները, իրականում Հասմիկ Ամիրզադյանի բարեկամի երեխաներն են, որոնց ծնողները մահացել են ավտովթարից։
Հասմիկ Ամիրզադյանը ընդամենը այդ երեխաների խնամակալն է, իսկ երեխաներից մեկը անգամ հատուկ դպրոց է հաճախում, փաստացի նրա խնամակալությամբ ու դաստիարակությամբ Հասմիկ Ամիրզադյանը անգամ չի էլ զբաղվում։


Կարծիքներ