Մեքսիկայում «Օտիս» փոթորկի զոհերի թիվը հասել է 39-ի

Մեքսիկայում «Օտիս» փոթորկի զոհերի թիվը հասել է 39-ի

Խաղաղօվկիանոսյան «Օտիս» փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ: Այս մասին հաղորդվում է երկրի կառավարության կայքում։ Նախկինում գրանցվել էր մահվան 27 դեպք։

«Գերերո նահանգի գլխավոր դատախազության տվյալներով՝ զոհվել է 39 մարդ (29 տղամարդ և 10 կին): Վնասվել է 220 035 բնակելի շենք, վնասի գնահատումը շարունակվում է»,- ասվում է զեկույցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում