Մարկ Քլեյթոնն ընդգծել է ՄԹ պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին

Մարկ Քլեյթոնն ընդգծել է ՄԹ պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Մարկ Քլեյթոնի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

 

Արայիկ Հարությունյանը ողջունել է Մարկ Քլեյթոնի այցը Հայաստան և գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ համագործակցությունը հետևողականորեն զարգանում է ու խորանում:

 

Մարկ Քլեյթոնն իր հերթին ընդգծել է Միացյալ Թագավորության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին:

 

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական և գործարար կապերի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

 

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և համագործակցության նոր փուլ մտնելու կարևորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում