27-ամյա վարորդը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել տատին ու թոռանը

27-ամյա վարորդը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել տատին ու թոռանը

Այսօր՝ հունիսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ավտոճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կոտայքի մարզի  բնակիչ 63-ամյա Սիլվա Վ.-ին և Երևանի բնակիչ 4-ամյա Մարիա Ա.-ին:

Աղբյուրի համաձայն՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչև շտապօգնության ժամանումը՝ առաջին բուժօգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին ու Սիլվա Ղ.-ին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Այնուհետ պարեկային ծառայության ավտոմեքենայով երեխան շտապ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ստացել առաջին բուժօգնություն և տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ: Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում