Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Բաղրամյան պողոտայում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը:
Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում` Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Լեռ Կամսարի փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Ինչպես նաև Պռոշյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Պռոշյան-Այգեձորի փողոցների խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը:


Կարծիքներ