Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան 2021-ին. Սիմոնյան

«Իմպիչմենտի վերաբերյալ լսումներ են, թող լսումներ անեն»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած լսումներին:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, ինչ կրկնել են փողոցում վերջին 4-5 տարվա ընթացքում, կարող են ևս մեկ անգամ ԱԺ դահլիճում կրկնել:
«Արտահերթ ընտրությունների կարիք չենք տեսնում, առաջին անգամ եմ այսօր լսել բանախոսներից մեկից, որ իրենք առաջարկում են ընտրություններ: 4.5 տարի է անցել, ընտրություններին մնացել է 8 ամիս, առաջին անգամ լսում եմ, որ ընդդիմությունն ասում է արտահերթ ընտրություններ»,- նշել է Սիմոնյանն ու հավելել, որ հենց ընդդիմությունը պատրաստ չէ ընտրություններին:
Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմության ներկայացուցիչներն իրենք էլ գիտեն՝ չեն ընտրվի:
«Իրենք գիտեն, որ իրենք պարտվելու են: Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրա կարիքը նախ՝ չկա, երկրորդը՝ մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է: Մենք 2021-ին ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021 թվականին»,- ասել է նա:
Կարծիքներ