Արշակ Խաչատրյանը կալանավորվեց

Արշակ Խաչատրյանը կալանավորվեց

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ կիրառել երկամսյա կալանք: Այս մասին 1lurer.am-ին հայտնում են ՔԿ-ից:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջինս ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:

 

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել էր դատարան ներկայացվելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում