Ճապոնիայի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսում։ Երկրի ազգային օդերևութաբանության վարչության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Հոկայդո պրեֆեկտուրայում, իսկ օջախը՝ 60 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։
Կարծիքներ