Արգենտինան չի դիտարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը

Արգենտինան չի դիտարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը

Արգենտինայի իշխանությունները չեն դիտարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է La Nacion թերթը ՝ վկայակոչելով հարավամերիկյան երկրի կառավարության աղբյուրները։

Հրատարակության զրուցակիցն ասել է, որ «Արգենտինան իր գործողությունները հիմնում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված բոլոր սկզբունքների խստիվ պահպանման վրա»։ Նա նաև նշել է, որ «Արգենտինան պատրաստ կլինի միանալ ցանկացած գործողության, որը նպատակ ունի հասնել արդար և կայուն լուծումների, որոնք երաշխավորում են խաղաղ գոյակցությունը»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում