Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել Սպարտակ Ղուկասյանը

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել Սպարտակ Ղուկասյանը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վարդան Ղուկասյանի՝ տնային կալանքի տակ գտնվող որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է:

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

Ինչպես հայտնի է, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր:

Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց էր սահմանել տնային կալանքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում