Դատախազությունը Սեդրակ Քոչարյանից պահանջում է բռնագանձնել հունական կղզում գտնվող առանձնատան արժեքը՝ մոտ 1,3 մլրդ դրամ. Չախոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձել է նաև հունական կղզում 6200 քմ տարածքի վրա կառուցված 600 քմ մակերեսով առանձնատան տեր։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով՝ Դատախազությունը Սեդրակ Քոչարյանից պահանջում է բռնագանձնել հունական կղզում գտնվող առանձնատան արժեքը՝ մոտ 1,3 մլրդ դրամ:
«Լուսանկարներում Հունաստանի Միկոնոս կղզին է, որտեղ «Անո Մերա» տարածքում Քոչարյանները դարձել են 6200 քմ մակերեսով տարածքի վրա կառուցված 600 քմ մակերեսով առանձնատան համասեփականատեր։
Դատախազությունը Սեդրակ Քոչարյանից պահանջում է բռնագանձնել Հունաստանի Միկոնոս կղզու «Անո Մերա» կոչվող տարածքում գտնվող առանձնատան արժեքը՝ մոտ 1,3մլրդ դրամ»,- գրել է Տարոն Չախոյանը։
Կարծիքներ