Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են
«Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվել են:Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել էին «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը:
Պատճառը փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին:


Կարծիքներ