Հայաստան-Ադրբեջան սահմանազատմանը վերաբերող ցանկացած հարց քննարկվում է բացառապես երկու երկրների կողմից ստեղծված հանձնաժողովի շրջանակներում. ԱԽ

Հայաստան-Ադրբեջան սահմանազատմանը վերաբերող ցանկացած հարց քննարկվում է բացառապես երկու երկրների կողմից ստեղծված հանձնաժողովի շրջանակներում. ԱԽ

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակից հերքում են Hraparak.am կայքում հրապարակված՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման մասին մի շարք հոդվածներում տեղ գտած տեղեկությունները:

««Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու ևս 180 ք/կմ», հունիսի 11-ին հրապարակված «Մոտ 6 անգամ ավելի տարածք հանձնելու ենք, քան ստանանք. քարտեզ» և հունիսի 12-ին հարպարակված «Սահմանազատման արդյունքում ավելի շատ հանձնելու ենք, քան ստանանք. քարտեզ 2» հոդվածներում ներկայացված տեղեկությունները բացարձակ աղերս չունեն իրականության հետ՝ դրանք կեղծ են և մտացածին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հայտարարության մեջ: 

Հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում, որը հայկական կողմից նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը: 

«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ցանկացած հարց, որն առնչվում է սահմանազատման գործընթացին, քննարկվում է բացառապես վերոնշյալ հանձնաժողովի շրջանակներում»,- եզրափակվում է ԱԽ գրասենյակի հայտարարությունը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում