Նոր և ժամանակակից տեխնիկայի ձեռքբերումը միտված է պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. ԱԽ քարտուղար

Նոր և ժամանակակից տեխնիկայի ձեռքբերումը միտված է պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. ԱԽ քարտուղար

Հունիսի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ ֆորում 2025-ին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից:

 

Հարց ու պատասխանի ձևաչափով ընթացող քննարկման ժամանակ ԱԽ քարտուղարը, պատասխանելով իրեն ուղղված հարցերին, նշել է, որ, հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու զարգացումները, տարածաշրջանը կանգնած է լուրջ անվտանգային մարտահրավերի առջև: Քարտուղարը հավելել է նաև, որ Հայաստանի շարունակական ջանքերն ուղղված են խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ միտված են նպաստելու տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղություն հաստատելուն:

 

Արմեն Գրիգորյանը, խոսելով սպառազինության ձեռքբերման մասին, նշել է, որ նոր և ժամանակակից տեխնիկայի ձեռքբերումը միտված է միայն ու միայն պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

 

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրա շրջանակներում հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը թույլ կտա ապաշրջափակել կապուղիները՝ ինքնիշխանության ու իրավազորության շրջանակներում՝ հիմքում ունենալով հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում