Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կշարունակեն համատեղ ծրագրեր իրագործել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ:
Ինչպես հայտնել են քաղաքապետարանից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ միջոցառումներին առնչվող հարցեր:
Կարևորելով փոխգործակցությունը՝ Արայիկ Բաղդադյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ համատեղ մրցաշարեր անցկացնելու, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանն աջակցելու և նվաճումներ ունեցող ըմբիշներին պարգևատրելու համար:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են առողջ ապրելակերպի զարգացմանն ու տարբեր մարզաձևերիաձևերի տարածմանը Երևանում։
Կարծիքներ