Արարատ Միրզոյանն ընդունել է Սերդար Քըլըչին

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում նախարար Միրզոյանն ընդունել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Երևանում անցկացրել են իրենց վեցերորդ հանդիպումը:
Կարծիքներ