ԲԸՏՄ-ն հրապարակել է 2025 թ․ վերահսկողության արդյունքները
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2025 թ․ ընթացքում իրականացված վերահսկողական աշխատանքի արդյունքները։
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 617 իրավախախտման դեպք՝
շինարարություն, արտադրություն - 221
հանքարդյունաբերություն - 37
առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխում - 84
խոզանների, տերևների, թափոնների, մալուխների այրում - 226
անտառներում այրում և աղբավայրերում ինքնայրում – 18
սպասարկում և այլ - 31:
Կիրառվել է ՝
399 վարչական տույժ
34,980,000 դրամ տուգանք:
Հաշվարկվել է՝
160,881,709 դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Կայացվել է՝
առանց սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության տնտեսվարող սուբյեկտի գործունեության/գործողության կասեցման մասին 15 որոշում։
Տեսչական մարմնի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիսի 22-ի ՀՀ Կառավարության N 611-Լ որոշմամբ հաստատված «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրում» ներառվել է շինարարության բնագավառում և հանքարդյունաբերության ոլորտում փոշենստեցման սարքավորումների կիրառման պարտադիր պահանջը, ինչը կկրճատի կամ կբացառի աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդ փոշու արտանետուﬓերը։


Կարծիքներ