Կուսակցության ղեկավար մարմնի անդամը 84 միլիոն դրամ նվեր է ստացել Արթուր Վանեցյանի զարմիկից

Նախընտրական տարին խոստանում է անողոք պայքար իշխանության համար։ Այդ առումով աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ,,Հայրենիք» կուսակցությունը, որը պարբերաբար նոր գրասենյակներ է հիմնում ՀՀ տարբեր վայրերում։
Ուշադրության է արժանի այն փաստը,որ ,,Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ և առանցքային դերակատար Սոս Հակոբյանին 2024 թվականին փոխանցված 84 միլիոն դրամ նվիրատվությունը իրականացրել է կուսակցության դոնոր Տիգրան Վանեցյանը։ Օրենքն արգելում է քաղաքացուն տարվա ընթացքում որևէ կուսակցության անունով փոխանցել 2.5 միլիոն դրամից ավելի գումար և հիշյալ 84 միլիոն նվիրատվությունը կարող է առերևույթ պարունակել այդ սահմանափակումը շրջանցող տարր։
Աղբյուրը՝ realpost.am
Կարծիքներ