ՌԴ խաղաղապահ ուժերի սակրավորները վնասազերծել են Մարտակերտում հայտնաբերված 67 պայթյունավտանգ առարկա

ՌԴ խաղաղապահ ուժերի սակրավորները վնասազերծել են Մարտակերտում հայտնաբերված 67 պայթյունավտանգ առարկա

Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են տարածքները պայթունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ խաղաղապահների Տելեգրամի ալիքը, մեկ օրվա ընթացքում խաղաղապահ ուժերի սակրավորները վնասազերծել են Մարտակերտի շրջանում հայտնաբերված 67 պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները վնասազերծել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում