Կարդացեք․ Փաստաթուղթն իսկապես լավն է․ Լավն է Հայաստանի համար․ Արարատ Միրզոյան

Կարդացեք․ Փաստաթուղթն իսկապես լավն է․ Լավն է Հայաստանի համար․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Կարդացեք։ Փաստաթուղթն իսկապես լավն է։

 

Լավն է Հայաստանի համար։ Մեր երկիրն ապաշրջափակվում է և դառնում միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց։ Եվ դա` ո'չ որևէ կերպ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հաշվին։

 

Լավն է այն ընդունող մյուս կողմի` ԱՄՆ֊ի համար։ Լավն է մեր անմիջական հարևանների ու առհասարակ բոլոր հնարավոր շահառուների համար։ Եվ դա շատ լավ է, որովհետև հակառակ պարագայում այն ուղղակի չէր աշխատի։

 

Հ.Գ. Չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին։

 

Լավ եղեք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում