Զինված և դիմակավորված ավազակային հարձակում Երևանում. հափշտակել են գումար, բջջային հեռախոսներ

Այսօր՝ հուլիսի 11-ին՝ Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող օֆիսներից մեկում բժշկական դիմակներով դիմակավորված՝ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 4 հոգի ատրճանակի նմանվող առարկայով մտել են նշված հասցեում օտարերկրացիների կողմից գործող ինտերնետային դիզայնով զբաղվող օֆիս և զենքի սպառնալիքի տակ պահանջել գումար, այնուհետև այնտեղից հափշտակել մի քանի 100 դոլար, բջջային հեռախոսներ, ապա՝ դիմել փախուստի:
Օֆիսի կողքից՝ մի քանի մետր հեռավորության վրա, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակի նմանվող առարկա:
Կարծիքներ