Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ՝ ԹՐԻՓՓ-ը․ Ռուբիոն շնորհավորել է վարչապետին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրվելու կապակցությամբ։ Միացյալ Նահանգները վարչապետի և Հայաստանի կողքին է՝ խաղաղության հաստատման գործում։
Մենք հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի նպատակները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի նախաձեռնության իրականացումը։ Անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին՝ Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդման ուղղությամբ»,- ասվում է Ռուբիոյի ուղերձում։


Կարծիքներ