Ճապոնիայի հյուսիս-արևելքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիս-արևելքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երեքշաբթի 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնում է երկրի օդերեւութաբանական վարչությունը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իբարակի պրեֆեկտուրայի հյուսիսում, օջախը գտնվել է մոտ 90 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Նաև միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ «Տոկայ-2» և «Ֆուկուսիմա-1» ատոմակայաններում, արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել։ Ցնցումները զգացվել են Միյագի, Ֆուկուսիմա, Տոկիո, Սայտամա պրեֆեկտուրաներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում