Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Հակակոռուպցիոն դատարանը ևս 2 ամսով երկարացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստի ժամանակ դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է տնային կալանքը վերացնելու Աշոտյանի փաստաբանների միջնորդությունը: ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքը կգործի մինչև օգոստոսի 11-ը:
Կարծիքներ