Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ: Նա այս մասին գրառում է կատարել թվիթերյան իր էջում:
«Անկեղծ ցավակցություն բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին Բարթընի ածխահանքի վթարի ժամանակ։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում», - գրել է Միրզոյանը։
Կարծիքներ