Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը Օմանում հանդիպել է Հութիների գլխավոր բանակցողի հետ

Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը Օմանում հանդիպել է Հութիների գլխավոր բանակցողի հետ

Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգը կիրակի օրը Մուսկատում հանդիպում է ունեցել Անսար Ալլահ ապստամբ շարժման պաշտոնական ներկայացուցիչ, բանակցություններում նրա պատվիրակության ղեկավար Մուհամմեդ Աբդել Սալամի հետ։ ՏԱՍՍ֊ի հաորդմամբ՝ այս մասին ասվում է Գրունդբերգի Twitter-ի պաշտոնական էջում։

«Հատուկ բանագնացը Մուսկատում հանդիպել է Անսար Ալլահի գլխավոր բանակցողի հետ՝ նրա հետ քննարկելով զինադադարի իրագործումը և դրա ամրապնդման ուղիները»,- ասվում է զեկույցում։ Այն նաև նշում է, որ Գրունդբերգը բանակցություններ է վարել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ ալ-Բուսաիդիի և սուլթանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մի շարք հարցերի շուրջ, ներառյալ Եմենում երկամսյա հրադադարի պահպանումը և քաղաքական գործընթացին անցնելու ջանքերը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում