Նկարահանել է ավտոլվացման կետի աշխատակիցը և հրապարակել «ՏիկՏոկ»-ում. ՆԳՆ-ն՝ աղմուկ հանած տեսանյութի մասին

Նկարահանել է ավտոլվացման կետի աշխատակիցը և հրապարակել «ՏիկՏոկ»-ում. ՆԳՆ-ն՝ աղմուկ հանած տեսանյութի մասին

Սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացրած Պարեկային ծառայության մեքենան նկարել և համացանցում տարածել է ավտոլվացման կետի աշխատակիցը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«Տեսանյութը տեսանկարահանել է ավտոլվացման կետի աշխատակիցը և հրապարակել «ՏիկՏոկ» հարթակում։ Նա հայտնաբերվել է, ինչից հետո հեռացրել է տեսանյութը»,- ասել է նա:

Վերջինս կոչ է անում չմանիպուլացնել և արարքը չվերագրել ՆԳՆ ոստիկանության ծառայողներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում