ՀՀ ՏԿԵ նախարարությունը հերքում է Սյունիքի այլընտրանքային ճանապարհի փլուզման մասին լուրերը

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հերքում է Սյունիքի այլընտրանքային ճանապարհի փլուզման մասին լուրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է մամուլում տարածված՝ Սյունիքի  այլընտրանքային ճանապարհի փլուզման մասին տեղեկությունը:


Նախարարության մամուլի քարտուղարը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։

Տեսանյութում պատկերված քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում  հողային աշխատանքներ են կատարվում, և նման դեպքերը բնական են։

Նշված Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։ Այս պահին աշխատանքներ են տարվում փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ։ Քիչ անց ճանապարհահատվածն անցանելի կլինի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում