Բլինկենը խոստացել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը միասին կկանգնեն բռնության դեմ

Վաշինգտոնի վարչակազմը հետևում է զարգացումներին Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչության լույսի ներքո, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, Միացյալ Նահանգները կապի մեջ է Իսրայելի իշխանությունների հետ։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հինգշաբթի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և կշարունակենք կանոնավոր կապեր պահպանել իսրայելցի մեր գործընկերների հետ, մենք վճռականորեն դեմ ենք ահաբեկչությանը և բռնությանը, որոնց համար արդարացում չկա»,- ասել է նա։
Լրատվամիջոցների տվյալներով՝ հինգշաբթի օրը Թել Ավիվի կենտրոնական հատվածում հրաձգության հետեւանքով երկու մարդ է զոհվել , չորսը՝ ծանր վիրավորվել։
Կարծիքներ