Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է

Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամիս ժամանակով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Փաստաբանը ձերբակալվել էր, կալանքի միջնորդություն էր ներկայացվել դատարան։

Կոչուբաևը հոկտեմբերի 16ին սուր գրառում էր արել՝ թիրախավորելով իրավապահ համայնքի ներկայացուցիչներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում