Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով․ Մովսիսյան
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
От создателей «Եղեռնի հուշահամալիրը քանդում են», հիմա էլ, թե բա «Հանրայինը կրճատել է ցեղասպանության հուշահամալիրից ուղիղ եթերը», մեկը լինի ու հարցնի՝ ինչի՞ հետ եք համեմատել, որ կրճատում եք արձանագրել:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով և ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին: Բացի Լուրերի եթերում տարբեր ժամերի ուղիղ միացումներից՝ առավոտյան 09:00-ից մինչ 13:00 ունենալու ենք չընդհատվող ուղիղ եթեր հուշահամալիրից՝ նախորդ տարիների նման:
Նաև կառուցելու ենք հատուկ տաղավար հուշահամալիրի տարածքում՝ ուղիղ եթերում հարցազրույցներ անելու համար վերջին 3 տարիների պես:
Այդ օրը մեր եթերում է լինելու Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը, իսկ երեկոյան կունենանք պրեմիերա՝ առաջին անգամ եթերում կլինի բազմաթիվ մրցանակներ ստացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը:
Առաջին ալիքի ուղիղ եթերում ցուցադրելու ենք նաև ըմբշամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների՝ հայ մարզիկների մասնակցությամբ ելույթները:
Հ.Գ. Այդ օրը Հանրայինի 100-ից ավելի աշխատակիցներ ամբողջ օրն աշխատելու են հուշահամալիրի տարածքում, որ ապահովեն ուղիղ եթերի չընդհատվող ազդանշան ոչ միայն Հանրայինի ալիքների, այլ նաև մյուս բոլոր հեռուստաընկերությունների և առցանց հեռարձակողների համար:


Կարծիքներ