Մոլուկաս ծովում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մոլուկաս ծովում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երեքշաբթի օրը 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մոլուկաս ծովում՝ Ինդոնեզիայի ափերի մոտ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

 Էպիկենտրոնը գտնվել է Ինդոնեզիայի Մանադո քաղաքից 231 կմ հյուսիս-արեւելք՝ մոտ 451 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը՝ 80 կմ խորության վրա։

Զոհերի մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում