Իրեն հարգող տղամարդը պատրաստ էր գանգ կոտրել, սակայն կապիտուլյացիան ստորագրելուց մոռացել էր տղամարդկության մասին. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Շահրամանյանի երեկ տված հարցազրույցին:
Նա մասնավորապես ուշադրության է արժանացրել Շահրամանյանի այն արդարացումը, թե արցախցու հասցեին իր հնչեցրած սպառնալիքի պատճառը իրեն հարգող տղամարդու վարքագիծ է:
«Իրեն հարգող տղամարդը վիրավորանքի համար պատրաստ էր հայրենակցի գանգը կոտրել, բայց կապիտուլյացիան ստորագրելուց մոռացել էր տղամարդկության մասին»,- գրել է ՀՀ կառավարության անդամը:
Ապա Չախոյանը նկատել է. «Երբ գիտակցաբար փաստաթուղթ էր ստորագրում, թե ՀՀ-ն զինված ուժեր ունի ԼՂ-ում՝ փորձելով Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, այդ ժամանակ էլ տղամարդկության մասին մոռացել էր։ Ստորագրված կապիտուլյացիոն փաստաթուղթը հրապարակում են, ապա հերքում, թե ով է տեսել այդ փաստաթուղթը, իսկ հետո՝ մոտ մեկ ժամ մանրամասնում, թե ինչու են ստորագրել:
Չէ, դուք անգամ «գեղի հերոս» չեք դառնա, ուր մնաց նախագահ․․․ հետո էլ զարմանում եք, թե ինչու աշխարհը ձեզ բանի տեղ չդրեց»,- մեկնաբանել է նա Շահրամանյանի հարցազրույցը:
Կարծիքներ