Ղազախստանում հունվարյան անկարգությունների հետևանքով զոհվել է 230 մարդ

Ղազախստանում հունվարի սկզբին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով երկու հարյուր երեսուն մարդ է զոհվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը խորհրդարանի Մաջիլիսի (ստորին պալատի) նիստում հայտարարել է Ղազախստանի գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովը։
«Ինչ վերաբերում է այդ իրադարձությունների զոհերին, ընդհանուր առմամբ, երկրում կա 230 զոհ, այդ թվում՝ 19 զինվորական և անվտանգության աշխատակիցներ։ Ամենից շատ՝ 139 մարդ է զոհվել Ալմաթի քաղաքում», - ասաց նա։
Նրա խոսքով՝ 20 մարդ մահացել է՝ պատահաբար կրակի տակ ընկնելով։ «Նրանց թվում կան խաչաձև կրակի տակ ընկածներ, կան խռովարարների ձեռքով զոհվածներ, ինչպես նաև նրանք, ովքեր չեն ենթարկվել զինվորականների պահանջներին անցակետերում»,- ասաց նա։
Վիրավորվել է նաև անվտանգության ծառայության մոտ 3500 աշխատակից։
Հունվարի սկզբին Ղազախստանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, դրանց մասնակիցները հարձակվել են ոստիկանների ու զինվորականների վրա։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց հեղաշրջման փորձի մասին և դիմեց ՀԱՊԿ-ի օգնությանը։ Հունվարի 7-ի դրությամբ իրավիճակը կայունացել էր, հունվարի 19-ին ողջ հանրապետությունում չեղարկվեց արտակարգ դրությունը։ Այս իրադարձությունների հետեւանքով տուժել է ավելի քան 4,5 հազար մարդ։
Կարծիքներ