Թայվանի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Թայվանի հարավային ափերի մոտ, ուրբաթ օրը 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է չինական այս կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, որը ստորգետնյա ցնցումներ է գրանցել տեղական ժամանակով ժամը 7:36-ին։
Դրանց էպիկենտրոնը գտնվել է Տայտունգ քաղաքից 121 կմ հարավ, օջախը՝ ծովի հատակի 28,8 կմ խորության վրա։ Գետնի թրթռումները զգացվել են Պինգտունգ և Թայթունգ շրջաններում։ Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
Ավելի քան 23 միլիոն բնակչություն ունեցող Թայվանը գտնվում է Արևելյան Ասիայի ամենասեյսմիկ ակտիվ գոտիներից մեկում։
Կարծիքներ