Թրամփը կարծում է, որ Բայդենը սադրել է գնաճն ու գազի գները ԱՄՆ-ում

ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավար, դեմոկրատ Ջո Բայդենը հրահրել է անսպասելի գնաճ, երկրում գազի և պարենային ապրանքների գների բարձրացում։ Թրամփը շաբաթ օրը դիմել է Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցներին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ֊ը։
«Նրանք պատերազմ են հայտարարել ամերիկյան էներգետիկայի դեմ, և այժմ միջին խավը ջախջախված է գազի և պարենային ապրանքների ամենաբարձր գներով», - հավելել է նա։
«Մեր երկիրը նվաստացնում է մի նախագահ, որը չգիտի, թե ինչ է կատարվում, չգիտի՝ ինչ է անում, ինչ է ասում»,֊ Թրամփը։
«Ամոթ է: Հիշեք էներգետիկ անկախությունը, մենք դրանից շատ ունեինք: Մեկ տարում մենք կարող էինք գերազանցել Ռուսաստանին և Սաուդյան Արաբիային միասին վերցրած»,- ասել է նա:
Կարծիքներ