Վարչապետը ողջունել է ՀՀ-ում AI ենթակառուցվածքների կառուցման NVIDIA-ի աջակցությունն ու Firebird-ի հետ աշխատանքը

Վարչապետը ողջունել է ՀՀ-ում AI ենթակառուցվածքների կառուցման NVIDIA-ի աջակցությունն ու Firebird-ի հետ աշխատանքը

Firebird արհեստական բանականության ամպային ընկերությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ NVIDIA-ի աջակցությամբ, հայտարարել են տեխնոլոգիական նորարարություններն արագացնելու և Կովկասի տարածաշրջանը՝ որպես արհեստական բանականության կենտրոն դարձնելու համար առաջադեմ արհեստական բանականության ենթակառուցվածքներ կառուցելու գաղափարի մասին:

Այս մասին նշված է Firebird ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

«Մենք ողջունում ենք NVIDIA-ի գործընկերությունը և Firebird-ի հետ աշխատանքը՝ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքներ կառուցելու համար: Սա մեր տեխնոլոգիական ոլորտի և գլոբալ գործընկերությունների ամրապնդման ուղղությամբ կարևոր քայլ է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունն ուրախ է աջակցել այս նախաձեռնությանը և նոր հնարավորություններ բացել հայ ժողովրդի և տարածաշրջանի համար: 

Firebird-ը այս նախագիծը նախատեսում է գործարկել 2026 թվականին՝ NVIDIA Blackwell-ի հազարավոր գրաֆիկական պրոցեսորներով՝ նախագծելով 100 մեգավատից ավելի հզորությամբ ենթակառուցվածք։

Ավելի վաղ ՀՀ ԲՏԱ նախարարը հայտնել էր, որ Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ ՀՀ-ում կկառուցվի 500 մլն դոլար արժողությամբ AL գործարան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում