Ավելի կարևոր է հունիսի 7-ի ընտրությունը, որին մասնակցելու է ամբողջ ժողովուրդը և համոզված եմ՝ վերահաստատելու է, որ գնում ենք մեր երկրի խաղաղությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու ճանապարհով. Թունյան
Իհարկե, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորմանը մասնակցած բոլոր պատվիրակներին և հատկապես՝ ինձ ձայն տված գործընկերներիս
Որքան էլ կողքից հետևողների համար անսովոր լինի, գործընթացն իրոք մրցակցային էր և անկանխատեսելի. բոլորն ունեին հայտ ներկայացնելու հնարավորություն, և ոչ մեկս նախօրոք չգիտեր ու չէր կարող իմանալ՝ ինքը ցուցակի որ տեղում կհայտնվի:
Իհարկե, դեռ կլինեն որոշ ճշգրտումներ (օրինակ՝ կանանց քվոտայի հետ կապված), դեռ կլինի երկրորդ փուլ՝ առաջին 50 տեղերի միջև, բայց անգամ այս առաջին փուլի կարևորությունը դժվար է գերագնահատել՝ կուսակցական ժողովրդավարության մակարդակի բարձրացման և քաղաքական դաշտի առողջացման տեսանկյունից:
Այնպես որ, այս գործընթացը հաջող անցկացնելու համար շնորհավորում եմ մեզ բոլորիս և հուսով եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս քայլը վարակիչ կլինի մյուս քաղաքական ուժերի համար:
Մոռացա նշել, որ 397 ձայնով զբաղեցրել եմ 31-րդ տեղը, ինչը և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող, և ես այդ վստահությունը հաստատ չեմ չարաշահի:
Ինչ խոսք, շատ ավելի կարևոր է հունիսի 7-ի ընտրությունը, որին մասնակցելու է ամբողջ ժողովուրդը և համոզված եմ՝ վերահաստատելու է, որ գնում ենք մեր երկրի խաղաղությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու, զարգացած ու բարեկեցիկ երկիր ունենալու ճանապարհով:


Կարծիքներ