Թուրքիայի արևմտյան հատվածում անտառային հրդեհներ են մոլեգնում

Թուրքիայի արևմտյան հատվածում անտառային հրդեհներ են մոլեգնում

Թուրքիայի արևմուտքում գտնվող Մուղլա գավառում կիրակի օրը անտառային հրդեհը է մոլեգնում  և շարունակում է աճել, ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ՝ հայտնում է Turkiye թերթը։

Հրատարակության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 05։00-ի սահմաններում Բոդրումի մոտ գտնվող Յակակոյ շրջանում։ Ուժեղ քամու ազդեցության տակ անտառային գոտուց բոցերը տարածվել են թփերի ու ձիթենիների վրա։

Անտառային հրդեհները Թուրքիայում ամենամյա երեւույթ են, սակայն 2021 թվականի ամռանը ամենամեծ անտառային հրդեհները տեղի են ունեցել անմիջապես հանրապետության հարավում գտնվող թուրքական 30 նահանգներում։ Հրդեհների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել ավելի քան 860 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում