Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Դեկտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Ըստ հաղորդագրության՝ դեկտեմբերի 2-ին նախարար Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը:

Քննարկումների արդյունքներով ժամը 14:30-ին (Երևանի ժամանակով) ՀՀ ԱԳ նախարարը, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Դեկտեմբերի 3-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Արևելյան գործըներության քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ գագաթնաժողովին։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում