Նիկարագուայի ընդդիմության առաջնորդը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Նիկարագուայի ընդդիմության առաջնորդը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Նիկարագուայի ընդդիմության առաջնորդ Յուբրանկ Սուազոն, ով 2018-ին մասնակցել է նախագահ Դանիել Օրտեգայի կառավարության դեմ ցույցերին, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է CNN-ը, այս մասին հայտարարել է Նիկարագուայի Մարդու իրավունքների կենտրոնը:

Նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ ազգային միասնականությունը խարխլելու դավադրության և ևս 5 տարվա ազատազրկման՝ կեղծ լուրեր տարածելու համար: Նշանակվել է տուգանք մոտ 1500 դոլարի չափով:

Մարդու իրավունքների կենտրոնը, որտեղ Սուազոն աշխատում էր որպես տնօրեն, դատավճիռը համարել է անարդար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում