Քաղաքական դիակները պիտի լինեն հոգևոր դիակների կողքին. Ռուբինյանը՝ Սարգսյանին, Քոչարյանին և Տեր-Պետրոսյանին

Քաղաքական դիակները պիտի լինեն հոգևոր դիակների կողքին. Ռուբինյանը՝ Սարգսյանին, Քոչարյանին և Տեր-Պետրոսյանին

Սերժ Սարգսյանը, Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը ուղիղ կամ թիմակիցների միջոցով աջակցեցին Կտրիճ Ներսիսյանին ու իր սրբազանին, այսինքն՝ աջակցեցին ահաբեկչությանն ու իշխանության բռնազավթմանը:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդգծելով.

«Այլ կերպ չէր էլ կարող լինել: Քաղաքական դիակները պիտի լինեն հոգևոր դիակների կողքին»:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում