Բքի պատճառով մոլորված զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ ՀՀ ՊՆ

Բքի պատճառով մոլորված զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ ՀՀ ՊՆ

Եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք՝  հունվարի 13-ին պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում