Տաշիր Սամոյի կուսակցության հիմնադիր Ալեքսան Ալեքսանյանը չի հերքել, որ ՌԴ քաղաքացի է
Medianews-ը գրում է.
Դեռևս երեկ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել՝ հայտնելով, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի նորաստեղծ կուսակցության հիմնադիր Ալեքսան Ալեքսանյանը ևս ՌԴ քաղաքացի է։
Այսօր արդեն Ալեքսանյան Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում հայտնել է, որ ՀՀ քաղաքացի է և ունի անձնագիր, սակայն չի հերքել, որ հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի։
Փաստացի ոչ միայն Տաշիր Սամոն այլ նաև նրա կուսակցության հիմնադիրը հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, բայց չգիտես ինչ իրավունքով Հայաստանում իշխանություն են ուզում զավթել։


Կարծիքներ