Հարություն Մկրտչյանը և Մովսես Գյուլասարյանը նոր պաշտոններ կզբաղեցնեն ՀԿԿ-ում

Հարություն Մկրտչյանը և Մովսես Գյուլասարյանը նոր պաշտոններ կզբաղեցնեն ՀԿԿ-ում

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Ա․ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին հրամաններ է ստորագրել որոնց համաձայն Հարություն Մկրտչյանը և Մովսես Գյուլասարյանը  նոյեմբերի 26-ից նոր պաշտոններ կզբաղեցնեն ՀԿԿ-ի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչությունում։

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հարություն մկրտչյանը ազատվում է Հակակոռուպցիոն կոմիտեի անդրազգայի, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործորով քննիչի պաշտոնակատարի պաշտոնից և այսուհետ կզբաղեցնի ՀԿԿ-ի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործորով քննիչի պաշտոնը։

Արդարադատության երրորդ դասի խորհրդական Մովսես Գյուլասարյանը նոյեմբերի 26֊ից զբաղեցնում է  ՀԿԿ-ի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչի պաշտոնը, ազատվելով նույն վարչության ավագ քննիչի պաշտոնակատարի պաշտոնից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում