Լավրովը գնահատել է Դոնբասում Ուկրաինայի հետ պատերազմի հավանականությունը

Դոնբասում Ուկրաինայի հետ պատերազմից կարելի է և պետք է խուսափել։ Այս մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ԱԳ նախարարն այսպես է մեկնաբանել զինված հակամարտության հավանականությունը լույսի ներքո, որ Դոնբասում արդեն ավելի քան կես միլիոն բնակիչ ռուսական քաղաքացիություն է ստացել։
Լավրովը նշել է, որ չի պատրաստվում խոսել Ուկրաինայի և նրա առաջնորդ Վլադիմիր Զելենսկու փոխարեն։
«Չեմ պատրաստվում գուշակել, քանի որ արտաքին նշաններով նրա համար գլխավորն իշխանության ղեկին մնալն է, և նա պատրաստ է վճարել ցանկացած գին, ներառյալ հանդուրժել նեոնացիստներին և ուլտրաարմատականներին, որոնք շարունակում են Դոնբասի աշխարհազորայիններին ահաբեկիչներ անվանել»,-հավելել է նախարարը։
Արևմտյան երկրները վերջին շրջանում դժգոհ են այն բանից, ինչն անվանում են ՌԴ ագրեսիվ գործողությունների ուժեղացում Ուկրաինայի սահմանների մոտ։
Կարծիքներ