Ճապոնիայի ափերի մոտ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չորեքշաբթի Ճապոնիայի ափերի մոտ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Օկինավա պրեֆեկտուրայում գտնվող Նահա քաղաքից 127 կմ դեպի արեւմուտք՝ մոտ 300 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ